Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 15-ին, մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան» ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։