Մամուլ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու բեռնատարը․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 15-ին, մարդատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 19:00-19:10-ի սահմաններում՝ Երևան-Արմավիր-Իսահակյան ավտոճանապարհին բախվել են Քարակերտ-Դալարիկ 2810 կմ պիկետ 9 երկաթգծի Գյումրի-Երևան երթուղին սպասարկող արագընթաց մարդատար գնացքը և FAW մակնիշի բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

bernatar faw

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան» ընկերության ներկայացուցիչները։

gyumri gnacq

Ոստիկանությունը պարզում է բեռնատարի վարորդի, գնացքի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում