Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին․ հարազատների վիշտն անասելի էր
Գյումրին հրաժեշտ տվեց Արթուր Սահակյանին․ հարազատների վիշտն անասելի էր
Hraparak.am-ը գրում է․ Երեկ Գյումրին խորը ցավով հրաժեշտ տվեց 23-ամյա Արթուր Սահակյանին: Խիզախ երիտասարդը զոհվեց ապրիլի 11-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքում՝ հայրենիքը պաշտպանելիս:
Արթուր Սահակյանի ընտանիքը 10 տարի առաջ էր Ջավախքի Դամալա գյուղից Գյումրի տեղափոխվել: Նա ընտանիքի միակ որդին էր:
Հարազատների վիշտն անասելի է, եւ դեռ պատրաստ չեն խոսել իրենց քաջ որդու մասին, փոխարենը Արթուրի ընկերներն են որոշ դրվագներ հիշում եւ արցունքախառն պատմում:
Ընկերների պատմելով՝ դեպքից օրեր առաջ էր Արթուրը զանգահարել իրենց: Իրենց տեղեկություններով՝ թշնամու զինվորների հետ ձեռնամարտի բռնված տղաներից մեկն էլ Արթուրն է եղել:
Զրույցները սովորաբար կարճ են տևել, հուսադրել է շարունակ բոլորին, թե այնտեղ ամեն ինչ կարգին է: Արթուրը «Պատիվ ունեմ» ծրագրով էր բանակ մեկնել:
Դպրոցն ավարտելուց հետո միաժամանակ սովորել է եւ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում, եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Ընկերներն հիացմունքով են պատմում, թե քանի լեզվի էր տիրապետում Արթուրը, որքան վարժ էր խոսում արաբերեն, 23 տարեկան էր, բայց հասցրել էր լեյտենանտի կոչում ստանալ:
Արթուր Սահակյանը Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնություն համահիմնադիրներից էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում