Մամուլ

Զոհված 24-ամյա Արթուր Սահակյանը Գյումրիից էր․ կարատեի չեմպիոն էր, ուներ սև գոտի

Զոհված 24-ամյա Արթուր Սահակյանը Գյումրիից էր․ կարատեի չեմպիոն էր, ուներ սև գոտի

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Տեղ գյուղում զոհված 24-ամյա Արթուր Սահակյանը Գյումրիից էր: Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեց նրա մտերիմ ընկերներից։

Արթուրը սովորել է Գյումրու թիվ 31 դպրոցում, ապա՝ Գյումրու ակադեմիական վարժարանում, այնուհետև կրթությունը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Արթուրը նաև հաջողություններ էր գրանցել սպորտի բնագավառում, նրան ճանաչողները առանձնահատուկ նշեցին, թե որքան խիզախ, նվիրված ու համեստ երիտասարդ էր:

Արթուրը կարատեի Հայաստանի մանկապատանեկան առաջնության չեմպիոն էր, ուներ սև գոտի:

artur sahakyan

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: 

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Կիսվել