Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացին սեփական տան մեջ սպառնում է ինքնասպան լինել․ պարեկները սահմանազատել են տարածքը

Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացին սեփական տան մեջ սպառնում է ինքնասպան լինել․ պարեկները սահմանազատել են տարածքը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի տներից մեկում բնակիչը սպառնում է կախվելու միջոցով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

shtapognutyun tun

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայութուն են իրականացնում նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Հակոբյանը, որպեսի հետքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, և փրկարաները, փրկարար հոգեբանն ու ոստիկանները տեղում աշխատեն։

Այս պահին միջին տարիքի տղամարդու հետ, ում ձեռքին կա պարան, բանակցությունները ՓԾ հոգեբան Մերի Գեվորգյանի գլխավորությամբ շարունակվում են։

Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում և, հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը։

Կիսվել