ՄամուլՏեսանյութ

Պատրաստ ենք սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան

Պատրաստ ենք սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Փաշինյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միաժամանակ պետք է արձանագրեմ, որ այդ հատվածում Ադրբեջանի գործողությունները  սադրիչ են եւ հակասում են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներում ընդունված հայտարարություններին:

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարծում եմ՝  կարեւոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը:

Խոսքը Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991-ի դեկտեմբերի 21-ին Ալմաթիի հռչակագրով վերածվել է պետական սահմանի:

Այդ սահմանագիծը պետք է հարգվի, նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետ քաշումը ապահով հեռավորության վրա, որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք:

Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991-ի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021-ից եւ նման գործողությունը բխում է Պրահայի քառակողմ եւ Սոչիի եռակողմ  պայմանավովածությունների տրամաբանությունից»,-հայտարարեց Փաշինյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում