ՄամուլՏեսանյութ

«Մյուս ադրբեջանցուն դեռ փնտրում են». Անդրանիկ Քոչարյան

«Մյուս ադրբեջանցուն դեռ փնտրում են». Անդրանիկ Քոչարյան

Որոնողական աշխատանքները շարունակվում են մյուսներին հայտնաբերելու համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցիներին:

Հարցին, թե ինչպե՞ս են նրանք կարողացել 20 կմ խորացալ Հայաստանի տարածքում, նա պատասխանեց. «Իսկ դուք սահմանը պատկերացնում եք, որ մի հատ դուռ է, բացեցին, գնացի՞ն: Սահմանը մեծ երկարություն ունի, որտեղ  ձորակներ կան, որ կարող են թափանցել: Ինչու չեք հարցնում՝ այդ մարդիկ, որոնք եկել են, եկել են ինչ-որ գործողություն անելո՞ւ, թե՞ փախել են այն զորամասից, որը գտնվում է Նախիջեւանի տարածքում»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նշենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում։

Կիսվել