«Այդ տիկնոջ հայտարարությունը մեկ նպատակ է հետապնդում». Նաիրա Մելիքյան
«Այդ տիկնոջ հայտարարությունը մեկ նպատակ է հետապնդում». Նաիրա Մելիքյան
«Եթե եղել է նման դասալքություն, ապա ո՞ւր են պատասխանատվության ենթարկվածները. 2,5 տարի է անցել պատերազմից»,- Այս մասին 168TV-ի «Օրախնդիր» հաղորդման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ հայտնի արտահայտությանը, ասել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Այդ տիկնոջ հայտարարությունը մեկ նպատակ է հետապնդում՝ բարոյալքել, մարդկանց մեջ տարածել ֆեյքեր, որ ազգովի դավաճաններ ենք ու այդ ձևով մարդկանց պահել ճնշված, ստորացված վիճակում, որովհետև ստորացված մարդն ունակ չէ գործողությունների։
Սրանք գտնում են խեղճերի խմբեր, գնում նրանց մոտ, ներկայացումներ բեմադրում և բարոյահոգեբանական անկման քարոզ տանում։ Դա ճնշման ձև է, խաբկանք, մարդկանց հուսահատեցնում են, ընտրում՝ ուր գնալ և ինչ քարոզ անել»,- հավելել է Նաիրա Մելիքյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում