Մամուլ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ը բախվել է պարեկի վարած Toyota-ին. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ը բախվել է պարեկի վարած Toyota-ին. վերջինս գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49.5 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Թաթուլ Մամյանի վարած վրացական համարանիշներով Volkswagen Cadi և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Գրիգոր Ճաղարյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Toyota Fortuner-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին:

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Ռաֆայել Հակոբյանը, Երևանի բնակիչ 28-ամյա Արսեն Խաչիկյանը և Երևանի բնակիչ 25-ամյա Ռուստամ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վարորդերը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդ Թ. Մամյանը, ով աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակում, որպես պարեկ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է, իսկ Toyota Fortuner-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում, նրա վարորդ Գ. Ճաղարյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես ավագ պարեկ, կոչումով Ոստիկանության կապիտան է:

Վիրավորներից Ռ. Խալաթյանը, աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում, որպես կրտսեր պարեկ, կոչումով ոստիկանության սերժանտ է:

Վիրավորներից Ա. Խաչիկյանը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, որպես ապահովագրող:

Կիսվել էջում