ՄամուլՏեսանյութ

Զոհված զինծառայողների ծնողները ճեղքեցին Արցախի ճանապարհը փակող ոստիկանների պատը

Զոհված զինծառայողների ծնողները ճեղքեցին Արցախի ճանապարհը փակող ոստիկանների պատը

«Միասին» շարժումն այսօր շարժվել է Տեղ գյուղ, որտեղ շարժման անդամների խոսքով գյուղացիների ցավոք չեն հանդիպել։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Տեղում գյուղացիներին չեն հանդիպել, ամենայն հավանականությամբ, նրանց իշխանությունը նախօրոք սպառնացել է, որ տներից դուրս չգան ու չշփվեն իրենց հետ:

Փոխարենը քաղաքացիական հագուստով 4-5 երիիտասարդներ են եղել, ամենայն հավանականությամբ այս իշխանության կողմից ուղարկված, որոնք սկսել են համոզել, իբրև թե որտեղ որ հաստատվել է թշնամին, այդ տարածքները դեռ հին ժամանակներից ադրբեջանցիներին էին պատկանում։

Քիչ առաջ Նաիրա Մելքոնյանը տեսակապով տեղեկացրեց, որ իրեն հաջողվել է ճեղքել հայ ոստիկանների շղթան, ովքեր արգելում էին շարունակել ճանապարհը դեպի Ստեփանակերտ: Ներկայում նրանք ուղևորվում են դեպի Արցախ:

Տեսանյութը ստորև

Կիսվել