Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են․ Հրաչ Մուրադյան
Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են․ Հրաչ Մուրադյան
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանն իր ինստագրամյան սթորի էջում հերքել է այն տեղեկությունը, որով ասվում էր, որ Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է իր հորեղբոր տղայի դին։
«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են»․ գրել է Հրաչ Մուրադյանը։
Նշենք, որ քիչ առաջ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին։