Մամուլ

«Բաքվում իրար են խառնվել». Տաթևիկ Հայրապետյան

«Բաքվում իրար են խառնվել». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ:

Ադրբեջանը հիմա 90-ականների Ադրբեջանը չէ։ Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է՝ ուժեղ առաջնորդով։ Մենք էլ ունենք բավարար ուժ և հզորություն»։

Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում (Զանգելան)՝ «ռազմական սադրանքների և ահաբեկչական գործողությունների հակված իրանական մոլլաների ռեժիմին զսպելու համար»:

Ադրբեջանն իրեն այնպես է պահում, կարծես Իրանը որևէ քայլ ու գործողություն է արել Ադրբեջանի դեմ, դեռ տեղի չունեցած զորավարժություններից են այսպես ոգևորվել, իսկ դրանց կայացման դեպքում ինչպիսի՞ առաջարկներ կհնչեն Բաքվից:

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը տարեկան մոտ հարյուր անհատական ու համատեղ զորավարժություններ է անում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, բայց դա կարծես թե իրենց կարելի է, իսկ Իրանը երբ անում է, ուրեմն «ահաբեկչական հակումներ» ունի:

Իրանը կարևոր զսպիչ գործոն է Ադրբեջանի ագրեսիայի համար, ուստի Բաքվում իրար են խառնվել»:

Կիսվել էջում