«Մենք մտնում ենք չափազանց վտանգավոր գործընթացի մեջ». Արշալույս Մղդեսյան
«Մենք մտնում ենք չափազանց վտանգավոր գործընթացի մեջ». Արշալույս Մղդեսյան
«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ռոսսելխոզնադզոր»-ն ապրիլի 5-ից դադարեցնում է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանումը։
Որքան հասկացա պաշտոնական հաղորդագրությունից, դադարեցնում են հայկական կանթնամթերքի ողջ տեսականու արտահանումը, թեպետ խնդիրներ էին տեսել մեկ, թե երկու արտադարողի մոտ:
Հասկանո՞ւմ եք չէ այս որոշման ընդերքում ընկած քաղաքական լիցքը, ռիսկն ու դրա ընդլայնման հավանականությունը, որը կարող տարածվել գազի, Ատոմակայանի հումքի մատակարարման, Լարսի անցակետի թողունակության և Հայաստանի տնտեսական հրաշքը կտրուկ խամրեցնող այլ կետերի վրա:
Ու այն, որ սա համընկավ Հայաստանում Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի (դեռևս չավարտված) վավերացման գործընթացի հետ, զուտ պատահականություն չէ:
Հայաստանը չափազանց ծանր վիճակում է: Մի կողմից, մի կերպ, փորձում է անվտանգային ռիսկերը կառավարել անվտանգության ներկայիս ծակ հովանոցի պայմաններում, մյուս կողմից հեռու մնալ նոր ռիսկերից, այդ թվում տնտեսա-քաղաքական բնույթի:
Չափազանց զգուշավոր, որսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք պետք է տանել, որպեսզի երկու հակամարտող բևեռներից` ՌԴ-ից ու Արևմուտքից, որոշակի բարիքներ ստանալու փորձերը չվերածվեն նոր շոկեր աղբյուրների:
Երբ ցանկանում ես նստել երկու աթողի վրա առնվազն պետք է վստահ լինես, որ դրանք միմյանց բավականին մոտ են դրած, որպեսզի խուսափես շրխկոցով դրանք արանքում հայտնվելու ցավոտ հեռանկարից:
Անցյալ տարի Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը եղել է ռեկորդային՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը և կազմելով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 35,6 տոկոսը:
Սա Հայաստանի ՀՆԱ-ի 1/5-րդն է, իսկ եթե դրան գումարենք ՀՀ տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը պատկերն իր ռիսկայնության տեսանկյունից բավականին համոզիչ կդառնա:
Մենք մտնում ենք չափազանց վտանգավոր գործընթացի մեջ խարխուլ անվտանգային համակարգով ու Ռուսաստանից տոտալ կախված տնտեսությամբ: Իսկ կա՞ պլան «Բ»….»: