Մամուլ

Դիլիջանում տեղացած առատ ձյան պատճառով Hyundai Sonata-ն հայտնվել է ձորակը

Դիլիջանում տեղացած առատ ձյան պատճառով Hyundai Sonata-ն հայտնվել է ձորակը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 31-ին, ձյան առատ տեղումների հետևանքով ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում Սոկրատ Հովհաննիսյանը իր վարած Hundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններին՝ ժողովրդին հայտնի արջուկների արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մ առաջ սահելով՝ հայտնվել ձորակում:

Hyundai Sonata

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական  տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Քանի որ առատ ձյուն է տեղում ու ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի պարեկներ Արամ Ղազարյանը, Գագիկ Հովակիմյանը, կրտսեր պարեկներ Մհեր Ակուլյանն ու Արարատ Մինասյանը:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր:

Կիսվել նյութով