«Տեղ գյուղ, ու՞մ ես ընտրել. ՔՊ-ին, ճի՞շտ է, ուրեմն ամեն բան արդար է». Հայկ Մարտիրոսյան
«Տեղ գյուղ, ու՞մ ես ընտրել. ՔՊ-ին, ճի՞շտ է, ուրեմն ամեն բան արդար է». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեղ գյուղում ոչ մի արտասովոր կամ անկանխատեսելի բան տեղի չի ունեցել:
Տեղի ունեցածում էլ ո´չ Ադրբեջանն է մեղավոր և ո´չ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի առաքելությունն ու աշխատանքը Հայաստանը ամբողջությամբ ոչնչացնելն է: Նիկոլ Փաշինյանինը` Ադրբեջանի այդ առաքելության և աշխատանքի հաջողությունն ամբողջությամբ ապահովելը:
Իսկ ո՞րն է հայ ժողովրդի առաքելությունն ու աշխատանքը: Իհարկե Նիկոլ Փաշինյանին ու նրա ուժին անընդհատ ընտրելն ու իշխանության պահելը, որ Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի առաքելություններն անխափան իրականանան:
Տեղ գյուղ. ու՞մ ես ընտրել: ՔՊ-ին ճի՞շտ է: Ուրեմն ամեն բան արդար է: Շնորհավոր քո ցանկության բարեհաջող իրականացումը:
Սիրելի ժողովուրդ իմ. ի՞նչ ես հուզվել: Սա չէ՞ արդյոք քո ուզածը: Անակնկա՞լ է: Իհարկե ոչ: Եթե ռեժիմիդ չես փոխում, չես բերում իշխանության մարդկանց, որ կփոխեն դաշնակիցներիդ, որ զենք կգնեն, բանակդ կկառուցեն` դու միայն և միայն մսացու ես լինելու:
Կա՞ արդյոք այդտեղ որևէ անակնալ: Ոչ, չկա:
Բոլորս գիտենք չէ՞ որ գալու են սակուրաներին հասնեն: Շուտով: Գիտենք: Եվ ի՞նչ ենք անում: Ճիշտ է` ոչինչ: Սպասում ենք, որ մեր մահվան փստաթուղթը` Խաղաղության պայմանագիրը ստորագրի, որ մենք մեր հայրենիքից վերջապես ազատվենք: Ու կազատվենք: Ուրեմն ամեն բան արդար է:
Անպատիվ ու անուղեղ ամբոխի վերջը պատմության զուգարանում է: Ջուրը քաշողները շուտով տեղ կհասնեն»: