ՄամուլՏեսանյութ

«Բա՝ չեք կարա, չեք կարա, մոտեցավ ինձ ու հարվածեց․ ծանր հարված էր, երկու կար են դրել»․ Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)

«Բա՝ չեք կարա, չեք կարա, մոտեցավ ինձ ու հարվածեց․ ծանր հարված էր, երկու կար են դրել»․ Վլադիմիր Վարդանյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից։

Նրա պատմելով՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն իրեն ասել է՝ չի կարող ձայն բարձրացնել իրենց վրա, ինքն էլ հակադարձել՝ նիստը շարունակելու է վարել։

«Բա՝ «չեք կարա, չեք կարա», մոտեցավ ինձ ու հարձակվեց վրաս, հետո դիմեց փախուստի», – լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ականը։ Վարդանյանն ասաց՝ միջադեպը տևել է մեկ րոպե։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով