Մամուլ

Ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. Գյումրու հրապարակում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա 2 զոհ

Ողբերգական ավտովթար` Շիրակի մարզում. Գյումրու հրապարակում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կա 2 զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

opel mercedes gyumri

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը վերածվելով մետաղե ջարդոնի։

gyumri avtovtar hraparak

Opel-ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ, «Գյումրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կումայրիի բաժին, որ վիրավորներից 2-ը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Կիսվել