«Գողացել են Սուրբ գիրքը»
«Գողացել են Սուրբ գիրքը»
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Սիրելի հայրենակիցներ դիմում եմ մի խնդրանքով․․․
Օրերս Շիրակի մարզի Բագրավան գյուղի մի փոքրիկ մատուռից անհայտացել է, բնականաբար գողացել են այս գեղեցիկ և հին Սուրբ գիրքը՝ Ավետարանը։
Այս ավետարանը կարելի համարել Բագրավան գյուղի առաջին սուրբ գրքերից մեկը, որ մոտ 135 տարի առաջ արևմտյան Հայաստանից գաղթելով և վերաբնակվելով Բագրավանում, իրենց հետ բերել են մի գերդաստանի ավագը։
Գրքի տերերը ահավոր ճնշված և ծանր վիճակում են հիմա, պարզապես խնդրում եմ ովքեր տեսել են, կամ իրենց առաջարկել են այս գիրքը ինձ տեղյակ պահեն։ Ես պատրաստ եմ վճարելու գրքի դիմաց և հետ վերդարձնել տերերին»։