Ջրհեղեղներ Թուրքիայի նահանգներում, որտեղ երկրաշարժ էր եղել (Տեսանյութ)
Ջրհեղեղներ Թուրքիայի նահանգներում, որտեղ երկրաշարժ էր եղել (Տեսանյութ)
Թուրքիայի հարավ-արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ Շանլըուրֆա նահանգի նահանգապետ Սալիհ Այհանը հայտնել էր չորս զոհի մասին: Ավելի ուշ բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է հինգ մարդու դի, որոնք համարվում էին անհետ կորած։
Եվս մեկ մարդ է մահացել հարևան Ադիյաման նահանգում։ Երկու նահանգներն էլ տուժել են փետրվարյան ավերիչ երկրաշարժերից։
Հորդառատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրևները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։
Նշենք, որ փետրվարի 6-ի ստորգետնյա ցնցումների հետևանքով այդ տարածաշրջանում զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ անօթևան են դարձել։
Հազարավոր մարդիկ այժմ վրաններում ու տնակներում են ապրում, որոնք ևս տուժել են հեղեղների պատճառով։
Տեսանյութը ստորև