Մամուլ

Կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանը

Կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ալիկ Բ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարական ամառանոցների մուտքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ուղեկցող դասակի ոստիկան 31-ամյա Լյուդվիգ Հ.-ին:

Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց:

vostikan vraert

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Կիսվել