Մամուլ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորանների բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Лада»-ն. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորանների բախվել են «Volkswagen»-ը, «Opel»-ն ու «Лада»-ն. կա 5 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Opel» և «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ չսպասելով շտապօգնության ժամանմանը, քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով են վիրավորների տեղափոխել հիվանդանոց։

Վթարի մասին Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել նյութով