Պարեկն ինքն է վախից իրեն պատուհանից նետել․ նոր մանրամասներ Կարբիի դեպքից
Պարեկն ինքն է վախից իրեն պատուհանից նետել․ նոր մանրամասներ Կարբիի դեպքից
Hraparak.am-ին որոշ մանրամասներ մեզ հայտնի դարձավ։ Գյուղացիներից մեկը պատմեց, որ գողության նպատակով իրենց համագյուղացի պարեկը մտել է երկհարկանի տան պատուհանից։ Նա նախապես տեղեկացված է եղել, որ տան անդամները տանը չեն, հարսանիքի են հրավիրված այլ համայնքում։
Պարեկին գողության պահին « բռնել են» հարևանները, իսկ այն, թե նրան երկրորդ հարկից նետել են, սուտ է․
«Մատով չեն կպել, այ բալա, ինքը վախից ցած է թռել, ինքն է թռել ու ոտքը կոտրել, դեռ շտապօգնություն են կանչել, ճանաչում էինք, նրա վատը ոչ մեկս չէր ուզի, բայց որ ինքն է էդ քայլին գնացել․․․․»-պատմեց մեր զրուցակիցը՝ ասելով, որ 36-ամյա երիտասարդը թեև իրենց գյուղացի է, որպես պարեկ աշխատում է Շիրակի մարզում։
Ոստիկանությունը դեպքի հետ կապված հաղորդում է․ «Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչների հետ, նոր տվյալներ են ձեռք բերել Ռաֆիկ Հայրապետյանի կողմից կատարված գողությունների փաստերով։
Փաստերի ճնշման տակ 9 դրվագ գողություններ է խոստովանել, որոնք կատարել է Կարբի և Օհանավան գյուղերում։ Ռ․ Հ–ն նախկինում աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում» ։