ՄամուլՏեսանյութ

Գողություն կատարած պարեկը ՊՆ-ից էր եկել, նախկին զինվորական էր. Իոննիսյանը մանրամասներ է հայտնել (Տեսանյութ)

Գողություն կատարած պարեկը ՊՆ-ից էր եկել, նախկին զինվորական էր. Իոննիսյանը մանրամասներ է հայտնել (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Մարտի 1-ի գիշերը Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է Պարեկային ծառայության աշխատակից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան ծեծի էին ենթարկել և նետել տան երկրորդ հարկից:

ArmLur.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոննիսյանը, որը նախկինում պարեկների ընդունող հանձնաժողովի անդամ էր, մանրամասներ է հայտնում միջադեպից.

«Շատ խնդրահարույց և մտահոգիչ միջադեպ էր: Ցավալի է, որ պարեկային ծառայությունում էլ գողության հակված մարդիկ կան, այսինքն՝ այն ֆիլտրները, որոնք կային, դրանք իդեալական չէին: 2000 պարեկներից մեկը, պարզվեց, գողության հակված մարդ էր:

Որքանով ինձ է հայտնի, այդ մարդը եկել էր ՊՆ-ից, նախկին զինվորական էր»,-ասում է նա:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով