Աշխարհ

Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը. Լավրով

Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը. Լավրով

Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում, եւ երբ երկար տարիներ Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, եւ հետո, երբ քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հուսահատություն տիրեց, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռ նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնել։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Россия 24» հեռուստաալիքի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում։

«Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում։

Այժմ, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով, դե, մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է»,- նշել է Լավրովը։

Կիսվել