Խոշոր հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում․ մեքենաներ են այրվել
Խոշոր հրդեհ՝ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում․ մեքենաներ են այրվել
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում (պարկովկա) ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է որ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։