Մամուլ

«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ինչ են պատմում բնակիչները

«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ինչ են պատմում բնակիչները

Sputnik Արմենիան գրում է․ Զինվորների կացարանի հարևանությամբ ապրող բնակչը վերջին անգամ երեկ երեկոյան է հանդիպել զինվորներին։

Գեղարքունիքի մարզի հրդեհված զորամասի հարևանությամբ ապրող բնակիչները գիշերը պայթյունի ձայներ չեն լսել։ Երբ արթնացել են, արդեն ամեն ինչ այրված է եղել։ Այս մասին նրանք պատմեցին Sputnik Արմենիայի թղթակցին։

Ազատ գյուղի բնակիչ Ավետիք Գրիգորյանը պատմեց, որ շատ մտերիմ է եղել զինվորների հետ, նրանք պարբերաբար այցելել են իր տուն։ Այնպես որ, տղաների կորուստը նրա համար անձնական կորուստ է։

azat gyux zoramas

«Այս զորքի զինվորներն իմ որդիներն էին, ես իրենց իմ երեխաների նման սիրել եմ»,– ասաց Գրիգորյանը։

Քանի որ Ավետիք Գրիգորյանը շատ մոտ է ապրել զորամասին, ճանաչել է նաև զինվորներից շատերի ծնողներին։ Նրա խոսքով` դեռ վաղ առավոտից ծնողները զանգում են իրեն։

«Զանգում են, չգիտեմ` ինչ պատասխանեմ»,– ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել