Մամուլ

Հայտնի են հրդեհի պատճառով ազատված պաշտոնյաների անունները

Հայտնի են հրդեհի պատճառով ազատված պաշտոնյաների անունները

Հայտնի են դարձել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ աշխատանքից ազատված պաշտոնյաների անունները:

1Lurer.am-ի հաղորդմամբ, մինչ այս պահը հայտնի է դարձել հետևյալ պաշտոնյաների ազատման մասին. 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյան, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյան, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյան, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյան:

Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը:

Հունվարի լույս 19-ի գիշերը ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել:

Կիսվել