Մամուլ

Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյան

Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյան

News.am-ը գրում է․ Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն:

Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: 

«Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի այդպես է:

Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս դեպքում ավելի բարոյական կլիներ, որ պաշտպանության նախարարը հրաժարական տար, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Ես բարոյականը չգիտեմ, ես գիտեմ օրենքը որն է, իսկ օրենքը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին:

Մեղավորներին պարզելուց հետո նոր որոշում կկայացվի»:

Կիսվել նյութով