Մամուլ

Մահերի այս շարանը պետք է դադարեցվի, և դա պետության պարտականությունն է՝ ապահովել ճանապարհային անվտանգությունը. Արսեն Թորոսյան

Մահերի այս շարանը պետք է դադարեցվի, և դա պետության պարտականությունն է՝ ապահովել ճանապարհային անվտանգությունը. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ տեղի է ունեցել հերթական ահասարսուռ ավտովթարը 6 զոհով, որից 2-ը երեխաներ են։

Բառերն անգամ ավելորդ են նկարագրելու, թե ինչ ենք մենք բոլորս զգում՝ կարդալով զոհերով ավտովթարի հերթական լուրը։ Իսկ վերջին ժամանակներում նման լուրերը գրեթե ամեն օր են։

Մահերի այս շարանը պետք է դադարեցվի և դա պետության պարտականությունն է՝ ապահովելու ճանապարհային անվտանգության պատշաճ մակարդակ, որպեսզի թե՛ ոտքով, թե՛ մեքենայով փողոց դուրս գալիս մեր քաղաքացիները չվտանգեն իրենց կյանքը։

opel vaz

Այդ պարտականությունը պետք է իրականացվի թե՛ վթարների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանն ուղղված կոնկրետ գործողություններով (ճանապարհների պատշաճ կահավորում նշաններով և այլ տեխնիկական միջոցներով, արագությունների սահմանափակումների սահմանում, պատշաճ լուսավորության ապահովում, մեքենաների տեխզննման պատշաճ համակարգ, ամրագոտիների և երեխաների նստատեղերի համատարած կիրառում և այլն), թե՛ օրինախախտ վարորդների նկատմամբ խիստ պատասխանատվության միջոցների կիրառմամբ՝ այդ թվում խստացնելով այս պահին գործող պատժամիջոցները։

Ոստիկանությունը, իսկ ավելի ճիշտ նորաստեղծ ներքին գործերի նախարարությունը, այլ պետական գերատեսչությունների հետ համատեղ, պետք է անհապաղ սկսի այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի տարեկան մի քանի հարյուր քաղաքացու կյանք փրկվի։

Այս իրավիճակը պարզապես անթույլատրելի է և պետք է շտկվի»։

Կիսվել