Մամուլ

Կապանում, Ջերմուկում, Դիլիջանում, Թալինում ձյուն է տեղում

Կապանում, Ջերմուկում, Դիլիջանում, Թալինում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կիսվել նյութով