Աշխարհ

Վրաստանում ձերբակալել են հայազգի քրեական հեղինակությունների

Վրաստանի իրավապահ մարմիններն Իսանիում՝ հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել են երկու անձի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները Ռուբեն եւ Գրիգոր Գրիգորյաններն են, հաղորդում է Aliq.ge-ն: Գրիգորը նախկինում բազմիցս դատապարտված է եղել, այժմ պայմանական պատիժ է կրում և համարվում է «օրենքով գող»:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները փորձել են խոշոր չափերով գումար վերցնել քաղաքացիներից՝ ֆիզիկական բռնության սպառնալիքով:

Կիսվել