ՄամուլՏեսանյութ

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. մահացածները նրանց կանայք են

Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից. մահացածները նրանց կանայք են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։

Վթարի հետևանքով Վ. Իսկոյանի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը տեղում մահացել են։

Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Իսկոյանը, 6-ամյա Նարեկ Իսկոյանը և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Աբրահամյանը տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են, մահացածները նրանց կանայք են, վիրավորներից Ս. Իսկոյանն ու Ն. Իսկոյանը Ա. Իսկոյանի աղջիկն ու տղան են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք համայնքի վարչական տարածքում բախվել էին Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վարդենիս» ԲԿ։

Կիսվել