Մամուլ

Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է

Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արդեն 8-րդ օրն է՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ մնալ, որոնք, Ադրբեջանի սադրանքի պատճառով, զրկված են Հայաստան տեղափոխվելու և անհրաժեշտ բուժումն այնտեղ ստանալու հնարավորությունից։

Դեղորայքի պակասի պայմաններում հիվանդանոցներում դադարեցված են նաև պլանային վիրահատությունները։ Այսօր առավոտյան ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ, որը հեմոդիալիզի կարիք է ունեցել, ցավոք, մահացել է։

Հանրապետական բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով, այդ հիվանդը, որը 15 տարի գտնվում էր հեմոդիալիզի վրա եւ ուներ տարբեր դեկոմպենասացված վիճակ, պետք է գնար այլ ստուգման:

Կիսվել էջում