Մամուլ

Այսօր փախուստի դիմած Արմավիրի բանտի դատապարտյալը հայտնաբերվել է Արարատի մարզում

Այսօր փախուստի դիմած Արմավիրի բանտի դատապարտյալը հայտնաբերվել է Արարատի մարզում

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ մասի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Ավշար գյուղում հայտնաբերել են այսօր առավոտյան Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի դրմած, նախկինում մի քանի անգամ դատապարտված, Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 41-ամյա Գասպար Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա հայտնաբերման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ ոտիկանության քրեական ոստիկանությունը։

Նրա փախուստի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի էր դիմել Արմավիրի կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։

Կիսվեք էջում