ՄամուլՏեսանյութ

Մանրամասներ՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ

Մանրամասներ՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ

Ժամը 13-ին մոտ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ժամը 15:45-ին ճանապարհը բացվել է:

Ներկայացնում ենք Artsakh TV-ի ռեպորտաժը

Share