Մամուլ

Քիչ առաջ պեմզաշենցիները փորձել են այրել Վրույր Բարսեղյանի տունը

Քիչ առաջ պեմզաշենցիները փորձել են այրել Վրույր Բարսեղյանի տունը

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ իրավիճակը Պեմզաշենում բավականին լարված է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պեմզաշենցիները հավաքվել են գյուղամեջ, ապա շարժվել համագյուղացի Վրույր Բարսեղյանի տուն, որպեսզի այրեն նրա բնակարանը։

Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանը ձերբակալված է պեմզաշենցի 31-ամյա կնոջն ու նրա երկու անչափահաս երեխաներին դաժանաբար սպանելու համար։  Ոստիկանությունը փորձել է ամեն կերպ միջամտել, որպեսզի գյուղացիները հանդարտվեն:

Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը մեզ ասաց, որ գյուղացիներին հանգստացնել հաջողվել է, նրանք արդեն հեռացել են Վրույր Բարսեղյանի տան մոտից։

Այս պահին էլ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում նրա տան մոտ, թեպետ ընտանիքը գյուղից տարհանվել է։

Կիսվել