Մամուլ

Որտեղ է հայտնաբերվել դանակը. մանրամասներ Պեմզաշենի ողբերգական գործով

Որտեղ է հայտնաբերվել դանակը. մանրամասներ Պեմզաշենի ողբերգական գործով

ArmLur.am-ը գրում է․ Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է հանրության շրջանում դեռեւս մի շարք հարցեր առաջ քաշել, թե ինչու գողության հաար բնակարան մտած անձինք այդքան դաժան վարվեցին ընտանիքի անդամների հետ:

Մեզ հայտնի դարձավ, որ դանակը, որով ենթադրվում է՝ սպանել են մորը եւ երկու երեխաներին, ոստիկանությունը հայտնաբերել է հենց նրանց տանը:

Արդյոք հենց այդ դանակով են սպանել նրանց, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին դանակը տրված է փորձաքննության եւ փորձաքննությունը ցույց կտա, թե տանը հայտնաբերված դանակո՞վ են սպանել մորը եւ երեխաներին, թե՞ ոչ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։

Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին:

Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով