Փաշինյանի աջակիցները ոտքի են կանգնել․ ինչ է կատարվում (Տեսանյութ)
Փաշինյանի աջակիցները ոտքի են կանգնել․ ինչ է կատարվում (Տեսանյութ)
Hraparak.am-ը գրում է․ Փաշինյանի աջակիցները, թվով 7 հոգի, հավաքվել են Հանրապետության հրապարակում ու բողոքի ակցիա իրականացնում ընդդեմ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի, որի պրիմերան ընդամենը երեկ է եղել։ Նրանք պնդում են, թե այդ ֆիլմը այլևս չպետք է ցուցադրվի։
«Մենք պիտի այնպես անենք, որ մեր վարչապետի մասին նման սուտ տարածող ֆիլմ այլևս չցուցադրվի։ Ձեզանից յուրաքանչյուրը հրապարակում պիտի ցույց տա, թե ինչքանով է վարչապետի կողքին»,- գրել էր Փաշինյանի աջակիցներից մեկը ֆեյսբուքյան իր էջում։
Նրանք նաև սպառնացել են, որ պատրաստվում են ֆիլմի պաստառներ այրել։
Ակցիան, որը նախատեսված էր իրականացնել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ` ի նշան բողոքի եւ կինոնկարի ցուցադրությունը դադարեցնելու պահանջով, փաստորեն իրականացվել է կառավարության մոտ:
Հավանաբար ընտրվել է այն վայրը, որը վարչապետին մոտ է եւ նա կնկատի, թե ովքեր են իր համար ակցիա անողները:
Տեսանյութը ստորև