Արմավիրում ողբերգական վթարից մահացած երկու աղջիկները ուսանողներ էին
Արմավիրում ողբերգական վթարից մահացած երկու աղջիկները ուսանողներ էին
Արմավիրի մարզում երեկ՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը և Մարի Խամիսյանը ուսանողներ էին։ Այս մասին News.am-ին պատմեցին նրանց համագյուղացիները։
19-ամյա Նոյան Քարակերտ գյուղից էր, սովորում էր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մարին առաջին կուրսի ուսանող էր։ Մեզ պատմեցին, որ Մարին տան միակ երեխան էր։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը:
Ավտովթարի հետևանքով կա 4 զոհ եւ 7 տուժած քաղաքացի, որոնցից 2-ը բուժում են ստանում հիվանդանոցում։