ԱշխարհՄամուլՏեսանյութ

Վերան ուզում է հայերեն սովորել. ՌԴ մանկատներից մեկում ապրող քույրերը որդեգրման են սպասում

Վերան ուզում է հայերեն սովորել. ՌԴ մանկատներից մեկում ապրող քույրերը որդեգրման են սպասում

Sputnik Արմենիան գրում է․ Աղջիկները մանկատանն են հայտնվելայս տարվա սեպտեմբերին։ Նրանք շատ մտերիմ են, ամեն հարցում օգնում են իրար։

Վերան ու Կատյան քույրեր են, Վլադիմիրի շրջանի մանկատներից մեկի սաներ։ Աղջիկների պատմությունը ներկայացվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Пока все дома» ծրագրի հերթական թողարկման շրջանակում՝ «У вас будет ребенок» խորագրով բաժնում։

Աղջիկների մայրը զրկվել է ծնողական իրավունքից, նրանց ծննդյան վկայականներում հոր մասին տեղեկություն չկա:

Վերան երազում է հայերեն սովորել, քանի որ հայկական արմատներ ունի։ Նա մեծ հեղինակություն է կրտսեր քրոջ համար։

Մանկատան մանկավարժ Նատալյա Ալեքսանդրովնան ասում է, որ քույրերը սեպտեմբերի սկզբին են իրենց մոտ հայտնվել։

«Նրանք շատ հեշտ հարմարվեցին, արագ սովորեցին մեզ: Աղջիկները բարյացակամ են, ոչ կոնֆլիկտային, փորձում են հարթել ծագող վեճերը։ Վերան շատ բարի է, արձագանքող, միշտ ձգտում է օգնության հասնել։ Կատյան սիրում է երգել, պարել:

Աղջիկները շատ կապված են իրար հետ։ Վերան մոր պես խնամում է կրտսեր քրոջը, և երբ Կատյուշկան որևէ դժվարության է հանդիպում, առաջին հերթին նրա մոտ է վազում», – ասում է Նատալյա Ալեքսանդրովնան։

Կիսվել նյութով