Աշխարհ

Պուտինին 2 հոգի է ստիպել պատերազմ սկսել Ուկրաինայում. TheTimes

Պուտինին 2 հոգի է ստիպել պատերազմ սկսել Ուկրաինայում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել են Ուկրաինա ներխուժելու անհրաժեշտության մեջ։ Նման եզրակացության է եկել բրիտանական The Times-ը՝ հղում անելով ՌԴ կառավարության աղբյուրներին։

Հրատարակության աղբյուրների համաձայն, Պուտինի տարիքի պատճառով Ռուսաստանի անվտանգության գլխավոր պաշտոնյաները որոշել են, որ սպառվում է իրենց ժամանակը՝ վերջնականապես լուծելու «արևմտյան ագրեսիայի» հարցը։ Դրա համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ էր «վերջապես լուծել Ուկրաինայի խնդիրը»։

Թերթի աղբյուրը նշում է, որ 2021 թվականի ամառվա կեսերին Պուտինի մերձավոր շրջապատում ձևավորվել է մտքերի «կրիտիկական զանգված» «վճռական ռազմական հարված հասցնելու» անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ, «հարվածի» ձևաչափը չի սահմանվել։ Այնուամենայնիվ, Պատրուշևն ու Բորտնիկովը ներխուժման անսասան որոշում էին կայացրել արդեն անցյալ ամառ։ Դրանից հետո նրանք պետք է ուժեր նախապատրաստեին հարվածի համար և համոզեին Պուտինին սկսել «օպերացիան»։

Միաժամանակ, ռուսական էլիտաների մեծ մասը տեղեկացված չի եղել պատերազմ սկսելու ծրագրերի մասին։

Կիսվել