Մամուլ

Գազելի 4 ուղևորներ զոհվել են․ կան վիրավորներ

Գազելի 4 ուղևորներ զոհվել են․ կան վիրավորներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին։

Քիչ առաջ տեղեկացանք՝ պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:

zil avtovtar

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նշենք, որ մարդատար Գազելը սպասարկում  է Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին։

Կիսվել էջում