Մամուլ

Հայաստան-Ռուսաստան լարվածությունն արդեն հրապարակային բնույթ է ստանում. քաղաքագետ

Հայաստան-Ռուսաստան լարվածությունն արդեն հրապարակային բնույթ է ստանում. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան-Ռուսաստան լարվածությունն արդեն հրապարակային բնույթ է ստանում, սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը։

Սա կարող է միայն “լարվածությամբ” չավարտվել։

Հ.Գ. Ենթադրենք, օրեր անց, ԱՄՆ ընտրություններում Հանրապետականները սկսեն վերահսկել Կոնգրեսի վերին ու ստորին պալատները, ինչի արդյունքում Նախագահի իշխանությունը պարալիզացվի, հետո սկսեն հետաքննել ուկրաինական օգնությունների ծախսերի օրինականությունը, կամ ասենք Բայդենի իմպիչմենտ նախաձեռնվի, կամ նույն Բայդենի դեմենցիան արագ ընթացք ստանան ու ԱՄՆ-ն խորանա ներքին խնդիրների մեջ, ով է տեր կանգնելու Հայաստանի գործող ռեժիմին ու ինչեր են կարող կատարվել մեր ռեգիոնում»։

Կիսվել