Մամուլ

Աննա Հակոբյանը ժամանակին հիացած էր Զատուլինով (ֆոտո)

Աննա Հակոբյանը ժամանակին հիացած էր Զատուլինով (ֆոտո)

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես ավելի վաղ գրել էինք, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Նա այժմ անցանկալի անձ է համարվում Հայաստանում։ 

2020 թվականին, սակայն, Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը բոլորովին այլ կարծիքի էր Կոնստանտին Զատուլինի մասին։ Նա անգամ գրառում ունի՝ սրտիկներով ուղեկցվող։

anna hakobyan zatulin

Հետաքրքիր է, թե այսօր նա փոխե՞լ է իր կարծիքը եւ համամի՞տ է ամուսնու հետ, որ Զատուլինը չպետք է մուտք գործի Հայաստան։

Կիսվել նյութով