Հայաստանում արտադրվող ցորենը հիմնականում մարդկանց համար չէ. Քերոբյան
Հայաստանում արտադրվող ցորենը հիմնականում մարդկանց համար չէ. Քերոբյան
Այս տարի կառավարությունն սկսել է աշնանացան ցորենի շատ կարեւոր նախագիծ, որի շրջանակներում մենք համայնքների միջոցով գյուղացիներին խրախուսել ենք ցանել աշնանացան ցորեն:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ծրագրի վերջնական տվյալները դեռ ամփոփված չեն: Վաղը կառավարության նիստում պետք է երկարացնենք անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 22-ը:
Կարծում եմ՝ էական բարելավում կունենանք աշնանացան ցորենի հետ կապված, որը թույլ կտա լավացնել մեր ցորենի պաշարները մյուս տարվա համար: Բայց պետք է հիշել, որ Հայաստանում արտադրվող ցորենը հիմնականում մարդկանց համար չէ, այլ օգտագործվում է որպես կոմբինացված կերի բաղադրիչ»,-ասաց նա:
Տեսանյութը ստորև