Մամուլ

Երևանում 18-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի աշխատակցին

Երևանում 18-ամյա մոպեդավարը վրաերթի է ենթարկել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի աշխատակցին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Yamaha մակնիշի մոպեդով Աճառյան փողոցում վարերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող Երևանի բնակիչ 60-ամյա Երվանդ Ո․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդավարը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Եվ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել հետիոտնին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

yamaha moped

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գարիկ Վարոսյանն ու Արթուր Հակոբյանը։

mped yamaha

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ  Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Մոպեդավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը աշխատում է Հայաստանում գործող դեսպանատներից մեկում։

Կիսվել էջում