Գուցե հանրությանը մի օր պատմեք, թե վերջերս Սևանում գինովցած ժամանակ ինչ եք ասել պատերազմի, անասունների թեմայով․ Հոխիկյան
Գուցե հանրությանը մի օր պատմեք, թե վերջերս Սևանում գինովցած ժամանակ ինչ եք ասել պատերազմի, անասունների թեմայով․ Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուղերձ N1 Նիկոլ Փաշինյանի համար.
Չեմ ուզում այլևս միջնորդավորված խոսակցություն ունենալ այս մարդու և նրա մերձավորագույն շրջապատի հետ։ Հրապարակային դիմում եմ հենց Նիկոլ Փաշինյանին’ պահպանելով արարողակարգը։
Դուք լավ գիտեք, կան մարդիկ, որոնք լավ են տիրապետում ինչպես բանակցությունների ժամանակ ձեր ունեցած խոսակցությունների, այնպես էլ ձեռք բերած պայմանավորվածությունների մասին։ Լավ գիտեք, թե ձեր թիմում ովքեր ինչ շահեր ու վախեր ունեն, որ ատելով Ձեզ, դեռևս մնում են Ձեր կողքին։
Այդ մարդկանցից ոմանք նույնպիսի ատելությամբ են պատմում ձեր ներկուսակցական ելույթների ու սպառնալիքների մասին։ Այդ մարդկանցից ոմանք էլ այլևս չեն կարողանում հանդուրժել Նիկոլ Փաշինյան կերպարով անողնաշար ու անպետք քաղաքական գործչին։
Նիկոլ Փաշինյան, հիմա որ կարդում եք այս տողերը, վստահաբար գիտեք, թե ինչքան եմ տեղյակ ԱՄՆ -ում ձեր ԱԽՔ -ի հանդիպումների ու խոսակցությունների, Պրահայում Ձեր քննարկումների, փակ դռների հետևում եղած հարցադրումների մասին։
Կարիք չկա, որ ասեք, թե ինչու հոկտեմբերի 6-ին Ալիևի ու Էրդողանի հետ պաշտոնական հանդիպումներից հետո նույն օրը երեկոյան ևս մեկ’ ոչ պաշտոնական ու գաղտնի հանդիպում ունեցաք Ալիևի հետ։
Գուցե այդ հանդիպմանը ամփոփում էիք 2018-ի սեպտեմբերի 28-ի Դուշամբեի գաղտնի գործարքի արդյունքնե՞րը։
Խոսելո՞ւ եք երբևէ այն մասին, թե ինչու է ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով պահանջում հրաժարվել Արցախից ամբողջությամբ և միաժամանակ հանել ռուսական զորքը Հայաստանից։
Ինչո՞ւ եք ԱԽՔ -ին հանձնարարել ամերիկացիներին համոզել, որ ուզում եք ազատվել ռուսներից, որ մտնեք արևմտյան բլոկ, որտեղ նորմալ եք համարում Արցախը Ադրբեջանի կազմում։
Գուցե հանրությանը մի օր պատմեք, թե վերջերս Սևանում գինովցած ժամանակ ինչ եք ասել պատերազմի, անասունների թեմայով Ձեր գնահատականների և ասուլիսով տարածք հանձնելու մասին»։