Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի. Արարատ Միրզոյան
Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի. Արարատ Միրզոյան
Եվրոպական միությունը որոշել է առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։
«Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի ԵՄ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ պարզելու փաստերը, ապա կներկայացվի զեկույց»,- ասել է Միրզոյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին»,- հավելել է նա։