Աշխարհ

Կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա

Կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա

Սույն թվականի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը անհայտ անձինք կրակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ։

adrbejan amn

Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել։

Կիսվել էջում