Դիանա Գուրցկայան հանել է ակնոցը (ֆոտո)
Դիանա Գուրցկայան հանել է ակնոցը (ֆոտո)
Դիանա Գուրցկայան բեմում է երիտասարդ տարիքից, սակայն լայն հանրությանը հայտնի է դարձել 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակվանից երկրպագուները աստղին տեսնում էին բացառապես ռոմանտիկ կերպարներով. նա չէր համարձակվում փորձարկումներ անել իր կերպարի հետ։ Այս մասին գրում է Ռիա Նովստին։
44-ամյա երգչուհին լիովին վստահել է նորաձևության լուսանկարիչ Խվիչա Կվարացխելիայի գլխավորած ստեղծագործական թիմին և ճիշտ որոշում է կայացրել։
Գուրցկայան իր համար անսովոր կերպարներ է փորձել՝ առաջինը՝ ֆուտուրիստական տրամադրությամբ՝ համալրված ռետրո էլեմենտներով, հանուն որի Դիանան հանել է ակնոցը, որը տասնամյակների ընթացքում դարձել էր նրա կերպարի անբաժանելի մասը, և համարձակվել է վառ շպար կրել։
Երկրորդ հանդերձանքով կատարողի մերկ ուսերը ծածկված են նուրբ սև շղարշով, որը նրբորեն պարուրում է նրա ձեռքերը։ Աքսեսուարներն են ծավալուն ակնոցները և սև գլխարկը:
Լուսանկարիչը գոհ է մնացել աշխատանքի արդյունքներից։ «Բոլորը գիտեն Դիանային՝ որպես նուրբ, անկեղծ, սիրով լի ամբողջ աշխարհի հանդեպ: Ես ուզում էի նրան այլ կերպ ցույց տալ, բացահայտել բոլորովին այլ կողմեր, որոնք ոչ ոք չէր տեսել։
Մեծ համարձակություն է պետք, որպեսզի դուրս գաս քո հարմարավետության գոտուց ու գնաս նման խելահեղ փորձի»,- հիացական իր վերաբերմունքն է հայտնել Խվիչան։
Համացանցի օգտատերերը նույնպես հիացած են: «Մենք պետք է ողջունենք Դիանային իր քաջության և ցանկության համար՝ բացվելու և ցույց տալու այս դաժան աշխարհը: Նա պարզապես հրաշալի մարդ է:
Շնորհակալություն թիմին՝ մեզ ծանոթ մարդկանց նոր տեսանկյունից, նոր անսպասելի պատկերներով բացահայտելու համար», «Բրավո! Ես նույնիսկ նրան չճանաչեցի»; «Շատ լավ տեսք! Նորաոճ, համարձակ»,- գրել են են օգտատերերը։